Fake news, Fake blogger

7 Просмотры
Издатель
Լրագրող-բլոգեր, ազգությամբ ադրբեջանցի Ֆուադ Աբբասովը իր բլոգային հերթական թողարկման ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից։ Ըստ լրագրողի՝ Հայաստանի բնակչությունը պատրաստ չէ դիմադրություն ցույց տալու հակառակորդին։

Որպես հիմնավորում նա ցուցադրել է երկու տեսանյութ։ Առաջինը վերցված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ հունիսի 16-ին Ազգային ժողովի դիմաց կազմակերած բողոքի ակցիայից՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։ Լրագրողը, ուցադրելով այս կադրերը, ոստիկաններին դիմադրություն ցույց տվող պատգամավորներին ներկայացնում է որպես հայ մայրեր, որոնց ՀՀ կառավարությունը ստիպողաբար ուղարկում է Արցախ՝ պատերազմելու։
Մյուս տեսանյութում բլոգերը ցուցադրել է զինվորական համազգեստով «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանին բերման ենթարկելու տեսանյութը՝ մեկնաբանելով, թե հայ զինվորականները հոգնել են պայքարից, չեն ցանկանում մեկնել հայկական բանակ։ Սակայն, ինչպես հայտնի է, Նարեկ Մալյանը զինվորական չէ, և նրան բերման ենթարկելը կապված էր արտակարգ իրավիճակի պայմաններում ակցիաների կազմակերպման արգելքի հետ։
Категория
Советские комедии
Комментариев нет.